Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ-ի ուղեգիծը՝ առանց ՌԴ-ի դեպի Արևմուտք, անցնում է Թուրքիայի սրի տակով և ադրբեջանական գազամուղներով

ՀՀ-ի ուղեգիծը՝ առանց ՌԴ-ի դեպի Արևմուտք,  անցնում է Թուրքիայի սրի տակով և ադրբեջանական գազամուղներով
23.01.2025 | 07:38

Հակառուսական հիսթերիան (լրբությունը) թափ է առել և խորանում է:

Այս լրբերին կանգնեցնող չեղավ 2008-2018-ը, չկա առավել ևս հիմա:

Եկեք մի կաթիլ ողջամտություն հակադրենք սրան ու հստակ նշենք, որ ՌԴ-ին հայկական հակառուսականությունը, մեծ հաշվով, վնաս չի տալու, քանի որ ինքն է որոշելու՝ դուրս կգա՞ ՀՀ-ից, թե՞ ոչ, դուրս գալիս էլ իր համար շահավետ հաշվարկներով և փոխանակումներով կանի դա: Բայց ՀՀ-ի համար այս ընթացքը ճակատագրական կդառնա ոչ միայն այն պատճառով, որ անվտանգային առումով ամբողջությամբ կիզոլանա տարածաշրջանում (ոչ ոք ՌԴ-ի գլխից չի թռնի՝ ՀՀ-ի հետ դաշնակցի), այլև տնտեսապես աղետալի վիճակում կհայտնվի: Երկու դեպքում էլ սպասարկվում են թուրք-ադրբեջանական շահերը՝ անվտանգային սպառնալիքները բազմապատկվում են տնտեսականներով:

Եվ այսպես, ՀՀ-ի ուղեգիծը՝ առանց ՌԴ-ի դեպի Արևմուտք, անցնում է Թուրքիայի սրի տակով և ադրբեջանական գազամուղներով:

Հակառուս լրբերին՝ ի գիտություն:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ